Զախարովա. Մոսկվայում ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման անցկացման շանսերը շատ լավ են
Քաղաքական
14:13 20/07/2023
Աշխարհ

Զախարովա. Մոսկվայում ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման անցկացման շանսերը շատ լավ են

«Մոսկվայում ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի  ԱԳ նախարարների  եռակողմ հանդիպում անցկացնելու լավ հնարավորություններ կան»,- ճեպազրույցի ժամանակ ասել է  ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Երբ այդ հանդիպման կազմակերպմամբ  զբաղվող փորձագետներից հստակ ամսաթիվ ստանանք, ապայման կկիսվենք տեղեկատվությամբ», -ասել է Զախարովան:

Անդրադառնալով Արցախի Հանրապետության շրջափակմանը և հարցին, թե Ռուսաստանը միջանցքի ապաշրջափակմանը հասնելու այլ մեթոդներ և մեխանիզմներ ունի՞, բացառությամբ այն կոչերի, որոնց ականջալուր չէ Բաքուն, և հնարավո՞ր է ուղղաթիռներով և ինքնաթիռներով սնունդ մատակարարել, Զախարովան ասել է. «Մենք աշխատում ենք բոլոր կողմերի հետ, ոչ միայն հրապարակային դաշտում: Խոսքը մեթոդաբանության մասին է։ Ինչ վերաբերում է մարդասիրական օգնություն տեղափոխելուն, ապա, ինչպես մենք հասկանում ենք, առանձին երկրներ և միջազգային կառույցներ ներկայումս աշխատում են այս խնդրի լուծման տարբերակների վրա»։


 

Placeholder
Զախարովա. Մոսկվայում ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման անցկացման շանսերը շատ լավ են