Գործադիրն այսօր Գրանտ-Լեոն Ռանոսին կազատի պարտադիր զինվորական ծառայությունից
Սպորտ
10:47 20/07/2023
Հայաստան

Գործադիրն այսօր Գրանտ-Լեոն Ռանոսին կազատի պարտադիր զինվորական ծառայությունից

Կառավարությունն այսօր որոշում կընդունի Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղացող Գրանտ-Լեոն Աղվանի Ռանոսին ազատել պարտադիր զինվորական ծառայությունից:


Որոշման հիմնավորման մեջ ասվում է, որ Ռանոսին Հայաստանի Հանրապետության նախագահի 2023 թվականի մայիսի 11-ի N  ՆՀ -155-Ա հրամանագրով քաղաքացիություն է շնորհվել:

«Գրանտ-Լեոն Աղվանի Ռանոսը հանդես է գալիս ֆուտբոլի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքական թիմի կազմում, մասնակցելու է ֆուտբոլի ուսումնամարզական հավաքներին և միջազգային մրցաշարերին:
        
Հետևաբար՝  անհրաժեշտություն է առաջացել Գրանտ-Լեոն Աղվանի Ռանոսին ազատել  շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի «Քաղաքացուն բացառիկ դեպքերում պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կարգը սահմանելու մասին» № 89-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետը:
      
Գրանտ-Լեոն Աղվանի Ռանոսը հաշվառված է Երևանի թիվ 2 զինվորական կոմիսարիատում»,-ասվում է փաստաթղթում:

Placeholder
Գործադիրն այսօր Գրանտ-Լեոն Ռանոսին կազատի պարտադիր զինվորական ծառայությունից