Ոչ պետական բուհերին 3700 տեղ է հատկացվել, որոնցից ընդունելությունը շուրջ 3 % է կազմել. Ժաննա Անդրեասյան
Կրթություն, գիտություն
12:40 20/07/2023
Հայաստան

Ոչ պետական բուհերին 3700 տեղ է հատկացվել, որոնցից ընդունելությունը շուրջ 3 % է կազմել. Ժաննա Անդրեասյան

«Այս տարի 13314 դիմերդ ենք ունեցեl,   որը համադրելի է նախորդ տարիների հետ»,-կառավարության նիստում Փաշինյանի հորդորով ընդունելության քննությունների արդյունքները ներկայացրեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Նա հայտնեց, որ ընդունվածների թիվը 9147 է:

«Անվճար տեղերի թիվը եղել է 2128 , որից ընդունվել են 1782-ը, որը 83.7%-ն է: Սա էլ համադրելի ցուցանիշ է նախորդ տարիներ հետ: 15984 վճարովի տեղ է հատկացվել և ընդունելություն իրականացված է 7342-ի չափով, սա իհարկե շատ ցածր ցուցանիշ՝ 45.3 % է և այն նորություն չէ»,-ասաց Անդրեասյանը:

Նախարարաը հայտնեց, որ վերջին թվի մեջ մտնում է թե՛ պետական, թե՛ ոչ պետական բուհերի ցուցանիշը:

«Ոչ պետական բուհերին 3700 տեղ է հատկացվել, որոնցից ընդունելությունը շուրջ 3 % է կազմել, այսինքը՝ իրականում գրեթե ընդունելություն չի իարկանցվում ոչ պետական բուհերում և այն իր ազդեցությունն է թողնում այդ ցուցանիշի վրա»,-հայտնեց նախարարը և հավելեց, որ մտահոգիչ է Ագրարային համալսարի վիճակը, որտեղ ընդամենը 7 % է կազմում ընդունելությունը:

 

Placeholder
Ոչ պետական բուհերին 3700 տեղ է հատկացվել, որոնցից ընդունելությունը շուրջ 3 % է կազմել. Ժաննա Անդրեասյան