Սպիտակում շան հարձակումից տուժած փոքրիկը  վիրահատվել է, վիճակը գնահատվում է ծանր
Առողջություն
15:40 20/07/2023
Հայաստան

Սպիտակում շան հարձակումից տուժած փոքրիկը վիրահատվել է, վիճակը գնահատվում է ծանր

Այսօր ժամը 12։20-ի սահմաններում Սպիտակի թաղամասերից մեկում ​ շունը հարձակվել է 8-ամյա երեխայի վրա և պատճառել ​ մարմնական բազմաթիվ ​ վնասվածքներ։ Մասնավորապես ՝ դեմքի, գլխի և պարանոցի շրջանում, սուր արյունահոսությամբ, հեմոռագիկ շոկով։

Սպիտակի բժշկական կենտրոնից հայտնում են, որ երեխան հիվանդանոց է ընդունվել ​ լաթաձեւ պատռվածքներով՝ ​ ծայրահեղ ծանր վիճակում։ ​ Փոքրիկն անմիջապես տեղափոխվել ​ է վիրահատարան։

ՄՈղջ բուժանձնակազմը մայրապետից մինչև վիրաբուժական թիմ՝ ​ շարունակում են պայքարել ​ երեխայի կյանքի համար։ Ավելի քան 1.5 ժամ տևած վիրահատությունն ավարտվել է։ Երեխայի վիճակը գնահատվում է ծանր: Շարունակում է  ստանալ անհրաժեշտ բուժօգնություն»,- հայտնում են ԲԿ-ից։ 

Երեխայի՝ հիվանանոց ընդունվելուց րոպեներ անց նույն թաղամասից շան կծած վերքերով հիվանդանոց է ընդունվել ​ ևս մեկ քաղաքացի։ Նրան ցուցաբերվել ​ է անհրաժեշտ առաջին բուժօգնություն, որից հետո դուրս է գրվել հիվանդանոցից։ ​

Placeholder
Սպիտակում շան հարձակումից տուժած փոքրիկը վիրահատվել է, վիճակը գնահատվում է ծանր