Պատերազմում որդի կորցրած ևս ութ ընտանիքում փոխնակ մոր օգնությամբ երեխաների ծնունդ է սպասվում
Առողջություն
14:59 20/07/2023
Հայաստան

Պատերազմում որդի կորցրած ևս ութ ընտանիքում փոխնակ մոր օգնությամբ երեխաների ծնունդ է սպասվում

44-օրյա պատերազմում երկու որդի  կորցրած Մելքոնյանների ընտանիքում նորից արու զավակ է լույս աշխարհ եկել: Դավիթը ծնվել է փոխնակ մոր ծառայության ծրագրի շնորհիվ:
Առողջապահության ու աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների համատեղ ծրագրի արդյունքում 5 -րդ երեխան է Դավիթը, որ փոխնակ մոր օգնությամբ ծնվել է պատերազմում որդի կորցրածների ընտանիքում:

Առողջապահության նախարարության հաղորդմամբ, այս ծրագրի շրջնակներում շուտով ևս 8 ընտանիքում երեխաների ծնունդ է սպասվում: Պատերազմում որդի կորցրած ընտանիքներին փոխնակ մոր ծառայությունն ու նաև արտամարմնային բեղմնավորուման ծրագիրն ամբողջովին գտնվում է պետական հոգածության ներքո և իրականացվում  է պետական պատվերով:

Placeholder
Պատերազմում որդի կորցրած ևս ութ ընտանիքում փոխնակ մոր օգնությամբ երեխաների ծնունդ է սպասվում