«Ժողովուրդ». Պետբյուջեի կատարումը շարունակում է շեղված մնալ պլանավորվածից
Օրվա մամուլ
09:24 21/07/2023
Հայաստան

«Ժողովուրդ». Պետբյուջեի կատարումը շարունակում է շեղված մնալ պլանավորվածից

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Պետական բյուջեի կատարումը շարունակում է շեղված մնալ պլանավորվածից, ինչն արտացոլվում է էապես բարձր հավելուրդների գրանցմամբ: «Ժողովուրդ» օրաթերթը այս մասին տեղեկացավ պաշտոնական աղբյուրներից:

Նկատենք, որ ՀՀ պետական բյուջեի ծախսերն ընթացիկ տարվա հունվար-մայիս ամիսներին ավելի քիչ են եղել, քան եկամուտները, ինչի արդյունքում ձևավորվել է բյուջեի հավելուրդ` շուրջ 100.7 մլրդ դրամի չափով՝ նախորդ տարվա 46.3 մլրդ դրամ հավելուրդի և այս տարվա առաջին կիսամյակում ճշտված պլանով նախատեսված 119.1 մլրդ դրամ պակասուրդի դիմաց:

Ընդ որում՝ ծախսերի քիչ լինելը հիմնականում պայմանավորված է կապիտալ ծախսերի նվազմամբ, ինչը նշանակում է, որ կապիտալ ծախսերի կատարողականի հետ կապված խնդիրներն ավելի են խորանում»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։
 

Placeholder
«Ժողովուրդ». Պետբյուջեի կատարումը շարունակում է շեղված մնալ պլանավորվածից