«Հրապարակ». Արցախի ընդդիմությունն իշխանությանը առայժմ չի կարողանում համոզել, որ Փաշինյանին ուղղված միասնական հայտարարություն տարածեն
Օրվա մամուլ
09:13 21/07/2023
Հայաստան

«Հրապարակ». Արցախի ընդդիմությունն իշխանությանը առայժմ չի կարողանում համոզել, որ Փաշինյանին ուղղված միասնական հայտարարություն տարածեն

«Հրապարակ» թերթը գրում է.

«Թեպետ քաղաքական-քաղաքագիտական շրջանակներն Արցախի քաղաքական ուժերին և պետական այրերին հորդորում են՝ տարատեսակ ակցիաներ անելուց առաջ միասնական պահանջ ներկայացնել գլխավոր պատասխանատու-մեղավոր Նիկոլ Փաշինյանին, սակայն Արցախում շարունակում են «թիթեռ նկարել»։ Խորհրդարանն այսօր արտահերթ նիստ է հրավիրել, որպեսզի ՄԱԿ-ին ուղղված հայտարարություն-կոչ ընդունի։

Հիշեցնենք, որ ԱՀ նախագահն անցած շաբաթներին ՄԱԿ-ին, ՌԴ-ին, Արևմուտքին նամակներ է հասցեագրել՝ Արցախում հումանիտար ճգնաժամի վերաբերյալ և Լաչինի միջանցքը բացելու հորդոր-խնդրանքով, սակայն ձայն բարբառո հանապատի: Կարելի է ենթադրել, որ Արցախի խորհրդարանի այսօր ընդունելիք կոչն էլ է նույն ճակատագրին արժանանալու։

Մեր աղբյուրներից տեղեկացանք, որ Արցախի ընդդիմությունն իշխանական հատվածին առայժմ չի կարողանում համոզել, որ Փաշինյանին ուղղված միասնական հայտարարություն տարածեն: Հիշեցնենք, որ ԱՀ նախագահը մի քանի օր է՝ նստացույց է անում, որպեսզի, ինչպես ինքը հայտարարեց, իր պահանջը լսելի լինի միջնորդ երկրների, այդ թվում` Հայաստանի համար»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Placeholder
«Հրապարակ». Արցախի ընդդիմությունն իշխանությանը առայժմ չի կարողանում համոզել, որ Փաշինյանին ուղղված միասնական հայտարարություն տարածեն