Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իրանն ու Թուրքիան քննարկել են Ղուրանի պղծման դեմ պայքարում իսլամական աշխարհին ներգրավելու թեման
Իրանը և Թուրքիան քննարկել են եվրոպական երկրներում Ղուրանը պղծելու գործողությունների դեմ պայքարում Իսլամական համագործակցության կազմակերպությանը (ԻՀԿ) ներգրավելու հնարավորությունը ։ Այդ մասին շաբաթ օրը ՏԱՍՍ-ին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ի աղբյուրը։
«Այսօր ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հետ։ Նրանք քննարկել են երկկողմ հարաբերությունների, մեր սուրբ գրքի՝ Ղուրանի վրա կատարված սարսափելի հարձակումների դեմ ԻհԿ-ի մոբիլիզացման հարցերը, ինչպես նաև համատեղ միջոցառումները, որոնք պետք է ձեռնարկվեն»,-նշել է գործակալության զրուցակիցը։
Ավելի վաղ Իրաքի ԱԳՆ-ն հայտնել էր, որ ԻՀԿ-ն առաջիկայում արտահերթ նիստ կանցկացնի։ Այն կքննարկի իսլամաֆոբիայի դրսևորումներին հակազդելու թեման, որոնք վերջերս արձանագրվել են արևմտյան երկրներում։