Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մոսկվայի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կենտրոնակայանի մոտ կասկածելի տուփ է հայտնաբերվել՝ «Ռադիում» մակագրությամբ: Շաբաթ օրը ՏԱՍՍ-ին այդ մասին հայտնել են արտակարգ ծառայություններից։
«Լենինգրադի պողոտայում գտնվող ՀԱՊԿ կենտրոնակայանի մոտ գտնվող այգում ծառի վրա լարերով և «Ռադիում» մակագրությամբ տուփ է հայտնաբերվել, այն ուսումնասիրելու համար դեպքի վայր են մեկնել փորձագետները»,- ասել է գործակալության զրուցակիցը։
ՀԱՊԿ-ը ստեղծվել է 1992թ. Կազմակերպության կազմում են Ռուսաստանը, Բելառուսը, Հայաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը։
Ավելի վաղ ՌԴ Անվտանգության խորհուրդը հայտարարել էր, որ ՀԱՊԿ երկրները մտադիր են ավելացնել տարբեր մակարդակներով համատեղ զորավարժությունների թիվը։