Հունաստանում շոգի պատճառով ցերեկային ժամերին փակ են հնագիտական ​​վայրերը
Աշխարհում
16:48 22/07/2023
Աշխարհ

Հունաստանում շոգի պատճառով ցերեկային ժամերին փակ են հնագիտական ​​վայրերը

Հունաստանում շոգի պատճառով մշակույթի նախարարությունը փոխել է հնագիտական վայրերի բացման ժամերը, այդ թվում նաև Աթենքի Ակրոպոլիսի։ Այսպիսով, ցերեկային այցելությունների ժամերը չեղարկվել են. այցելուներին թույլ կտան այցելել մինչև տեղական ժամանակով ժամը 12:00-ը, այնուհետև՝ ժամը 17:30-ից: Նոր կանոնները կգործեն հուլիսի 20-23-ը։ Հետագայում մշակույթի նախարարությունը նոր հայտարարություն կանի։

artguide.com-ի հաղորդմամբ, Հնությունների պահպանության հարցերով զբաղվողների համահունական  միությունը նույնպես շոգ եղանակի պատճառով հինգշաբթիից կիրակի չորս ժամ ընդմիջում է հայտարարել։ Նախարարությունը հայտարարել է այս օրերին հնագիտական վայրերում ծրագրված մշակութային միջոցառումների հետաձգման մասին՝ «հրդեհի բարձր ռիսկի կամ պարզապես օդի չափազանց բարձր ջերմաստիճանի պատճառով, որը վտանգ է ներկայացնում աշխատակիցների և այցելուների առողջության համար»։

Հույն օդերևութաբանները զգուշացնում են ծայրահեղ շոգ եղանակի նոր ալիքի մոտենալու մասին։ Հինգշաբթի օրը ստվերում միջինը 39-41 աստիճան տաքություն է, մինչև կիրակի այն կմոտենա 45 աստիճանի։

Placeholder
Հունաստանում շոգի պատճառով ցերեկային ժամերին փակ են հնագիտական ​​վայրերը