Մբապեն համաձայնել է փոխարինողների նստարանին մնալ ՊՍԺ-ից չհեռանալու համար
Աշխարհում
16:58 22/07/2023
Աշխարհ

Մբապեն համաձայնել է փոխարինողների նստարանին մնալ ՊՍԺ-ից չհեռանալու համար

Ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն մտադիր չէ այս ամառ հեռանալ ՊՍԺ-ից, ֆուտբոլիստը համաձայն է 2023/24 մրցաշրջանն անցկացնել փոխարինողների կազմում։ «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնում է լրագրող Դանել Ռիոլոն։

«Այս երեկո ես խոսեցի մարդկանց հետ, ովքեր շատ մտերիմ են Կիլիան Մբապեի հետ։ Մինչ օրս Կիլիան Մբապեն պատրաստ է մնալ ՊՍԺ-ում նույնիսկ առանց խաղալու: Ինձ հասկացրին, որ Մբապեի շրջապատումպատրաստ են ընդունել իրավիճակը, զոհաբերել մրցաշրջանը, եթե նա չխաղա»,-ասել է նա։

Հուլիսի 21-ին ՊՍԺ-ի ղեկավարությունը հարձակվող Մբապեին դուրս է թողել Ճապոնիայի նախամրցաշրջանային շրջագայության հայտացուցակից։ Ինչպես հայտնում է L'Équipe-ը, դա պայմանավորված էր նրանով, որ հարձակվողը գաղտնի պայմանագիր է կնքել հաջորդ ամառ ազատ գործակալի կարգավիճակով Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելու համար:

Placeholder
Մբապեն համաձայնել է փոխարինողների նստարանին մնալ ՊՍԺ-ից չհեռանալու համար