Ուրուգվայում մոտ 2000 սատկած պինգվին ծովից ափ է դուրս մղվել
Աշխարհում
19:00 22/07/2023
Աշխարհ

Ուրուգվայում մոտ 2000 սատկած պինգվին ծովից ափ է դուրս մղվել

Վերջին տասը օրվա ընթացքում Ուրուգվայում ափ է դուրս մղվել առնվազն 2000 սատկած մագելանյան պինգվին՝ առանց թռչնագրիպի նշանների: «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին հայտնում է Pais թերթը՝ հղում անելով տեղի իշխանություններին։

Թերթը, հղում անելով շրջակա միջավայրի նախարարության կենդանական աշխարհի բաժնի ղեկավար Կարմեն Լեյզագոյենին, դրել է, որ դրանք Մագելանյան պինգվիններ են, հիմնականում երիտասարդ անհատներ, որոնք սատկել են Ատլանտյան օվկիանոսում և հոսանքների միջոցով տեղափոխվել Ուրուգվայի Կանելոնես, Մալդոնադո և Ռոչա դեպարտամենտների լողափեր՝ Բրազիլիայի հետ սահմանին:

«Սա մահացություն է ջրում, պինգվինների 90%-ը անչափահասներ են՝ առանց ճարպի պահեստների և դատարկ ստամոքսի»,-մեջբերում է թերթը Լեյսագոյենի խոսքերը։ Վարչության պետը նաև ընդգծեց, որ վերցված բոլոր նմուշները բացասական են եղել թռչնագրիպի նկատմամբ։

Placeholder
Ուրուգվայում մոտ 2000 սատկած պինգվին ծովից ափ է դուրս մղվել