ՌԴ դեսպանը կանչվել է Լեհաստանի ԱԳՆ
Քաղաքական
14:58 22/07/2023
Աշխարհ

ՌԴ դեսպանը կանչվել է Լեհաստանի ԱԳՆ

Վարշավայում ՌԴ դեսպան Սերգեյ Անդրեևին կանչել են Լեհաստանի ԱԳՆ՝ սյդ երկրի մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերի պատճառով։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին շաբաթ օրը հայտարարել է Լեհաստանի արտաքին գործերի փոխնախարար Պավել Յաբլոնսկին։

«Շաբաթ օրը ժամը 10:00-ին ՌԴ դեսպանը շտապ կանչվել է ԱԳՆ»,-լեհական մամուլի գործակալությանը հայտնել է գերատեսչության ներկայացուցիչը:

Նրա խոսքով, դեսպանը կանչվել է Ռուսաստանի նախագահի հայտարարությունների, «ինչպես նաև Լեհաստանի և նրա դաշնակիցների դեմ Ռուսաստանի Դաշնության այլ ոչ բարեկամական գործողությունների կապակցությամբ»։ «Հանդիպումը շատ կարճ է անցել»,-հավելել է Յաբլոնսկին։

Սերգեյ Անդրեևն իր հերթին ՏԱՍՍ-ին հայտնել է, որ ռուսական կողմը հակադարձել է Լեհաստանի ԱԳՆ-ին։
  «Հանդիպումն անցավ այնպես, ինչպես և սպասվում էր։ Լեհաստանի արտաքին գործերի փոխնախարար Պավել Յաբլոնսկին բողոքներ է ներկայացրել լեհական կողմից, քանի որ ՌԴ նախագահը երեկ Անվտանգության խորհրդի նիստում անդրադարձել է Լեհաստանին։

Բնականաբար, նա ստացավ պատշաճ հակահարված, բացատրություններ այն մասին, թե ինչպես ենք մենք տեսնում և՛ քսաներորդ դարի պատմությունը, և՛ լեհական իշխանությունների պահվածքը այժմ՝ կապված Դոնբասում, Նովոռոսիայում և Ուկրաինայում հակամարտությունների հետ», - ընդգծել է Անդրեևը։

Placeholder
ՌԴ դեսպանը կանչվել է Լեհաստանի ԱԳՆ