Հուլիսի 25-ից Արցախի  ողջ տարածքում հանրային տրանսպորտի աշխատանքը լրիվությամբ դադարեցվելու է
Օրվա թեմա
17:35 24/07/2023
ԼՂՀ

Հուլիսի 25-ից Արցախի ողջ տարածքում հանրային տրանսպորտի աշխատանքը լրիվությամբ դադարեցվելու է

Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնում է. 

«Ինչպես ավելի վաղ հայտարարել էինք՝ Ադրբեջանի կողմից Արցախը շրջափակելու հետևանքով առաջացած վառելիքի գերսղության պայմաններում հուլիսի 18-ից հանրային տրանսպորտը ԱՀ մայրաքաղաք Ստեփանակերտում կաթվածահար վիճակում է, սակայն պահպանվում էին միջշրջանային երթուղիները։

Այս պահին վառելիքի սուղ պաշարները ևս սպառվել են և հուլիսի 25-ից հանրապետության ողջ տարածքում հանրային տրանսպորտի աշխատանքը լրիվությամբ դադարեցվելու է»։

Հիշեցնենք, որ արդեն յոթ ամիս ավելի է Ադրբեջանն ապօրինի փակել է Արցախի Հանրապետությունը Հայաստանին և աշխարհին կապող միակ ճանապարհը։ 
 

Placeholder
Հուլիսի 25-ից Արցախի ողջ տարածքում հանրային տրանսպորտի աշխատանքը լրիվությամբ դադարեցվելու է