«Cherlato». Պաղպաղակ՝ երգչուհի Շերից
Աշխարհում
13:36 25/07/2023
Աշխարհ

«Cherlato». Պաղպաղակ՝ երգչուհի Շերից

Ամերիկյան դերասանուհի և երգչուհի Շերը` Շերիլին Սարգսյանը հայտնել է, որ Լոս Անջելեսում թողարկում է սեփական «Ջելատո» ապրանքանիշը։ 77-ամյա երգչուհին սոցիալական ցանցերում տեսանյութ է հրապարակել, որում պատկերված է վառ ֆուրգոն՝ «Cherlato» գրությամբ և աստղը՝ ձեռքին կոն պաղպաղակ։ Այս մասին գրում է Independent-ը։

Հրապարակմանը կից երգչուհին գրել է. «Այո, դա ճիշտ է։  Ես գործարկում եմ իմ gelato ապրանքանիշը:.. Զգուշ եղեք, Լոս Անջելես։ Ես դրա վրա աշխատել եմ հինգ տարի, և վերջապես դա տեղի ունեցավ: Հետագայում՝ ավելին..․»։

Երկրպագուները ոգևորվել են Շերի հայտարարությունից և բառախաղից, որը դարձել է ապրանքանիշի անվանումը ։ Շատերը հայտարարել են, որ անպայման կգնան Լոս Անջելես ՝ նրա  իտալական պաղպաղակը համտեսելու համար։

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

A post shared by Cher (@cher)

Placeholder
«Cherlato». Պաղպաղակ՝ երգչուհի Շերից