Ռուսաստանում 2024 թ-ից զորակոչային տարիքը կլինի 18-30 տարեկան
Աշխարհում
12:00 25/07/2023
Աշխարհ

Ռուսաստանում 2024 թ-ից զորակոչային տարիքը կլինի 18-30 տարեկան

2024 թվականի հունվարի 1-ից Ռուսաստանում զորակոչային տարիքն այսուհետ կլինի 18-ից 30 տարեկան։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, դա բխում է ՌԴ «Զինվորական ծառայության տարիքը բարձրացնելու մասին» օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ կատարված փոփոխություններից։

Նշվում է, որ Պետդումայի պաշտպանության հարցերով հանձնաժողովը պաշտպանել է նախագծի երկրորդ ընթերցմամբ համապատասխան ուղղումը։

Այսպիսով, փաստաթղթի համաձայն՝ 18-ից 30 տարեկան տղամարդիկ 2024 թվականի հունվարի 1-ից ենթակա են զորակոչի։ Նոր նորմերը չեն ենթադրում զինվորական տարիքի վերին սահմանների աստիճանական բարձրացում։
 

Placeholder
Ռուսաստանում 2024 թ-ից զորակոչային տարիքը կլինի 18-30 տարեկան