Հայ մրցավարները կսպասարկեն ՈՒԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլի հանդիպումներ
Սպորտ
17:04 26/07/2023
Հայաստան

Հայ մրցավարները կսպասարկեն ՈՒԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլի հանդիպումներ

Հուլիսի 27-ին չեխական Պլզեն քաղաքի «Դուսան Արենայում» կկայանա ՈՒԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Պլզեն» (Չեխիա) – «Դրիտա» (Կոսովո) առաջին հանդիպումը: ՀՖՖ հաղորդմամբ, հանդիպման մրցավար է նշանակվել Հենրիկ Նալբանդյանը, մրցավարի օգնականներ՝ Մեսրոպ Ղազարյանը և Խաչատուր Հովհաննիսյանը:

Նույն օրը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտի «Գրուպամա Արենայում» կկայանա ՈՒԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Ֆերենցվարոշ» (Հունգարիա) – «Շեմրոկ Ռովերս» (Իռլանդիա) առաջին հանդիպումը:

Աշոտ Ղալթախչյանը նշանակվել է հանդիպման մրցավար: Մրցավարի օգնականները կլինեն Արթուր Գդլյանը և Սարգիս Հովհաննիսյանը, չորորդ պաշտոնյան՝ Զավեն Հովհաննիսյանը

Placeholder
Հայ մրցավարները կսպասարկեն ՈՒԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլի հանդիպումներ