Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ակցիայի ժամանակ վրաերթի ենթարկված պարեկը դուրս է գրվել հիվանդանոցից
Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկում այսօր վրաերթի ենթարկված պարեկը շտապօգնության մեքենայով տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ իրականացվել են բոլոր անհրաժեշտ հետազոտությունները։ Վնասվածքներ և կոտրվածքներ չեն հայտնաբերվել։ ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ վերջինս ստացել է անհրաժեշտ բժշկական օգնությունն ու դուրս գրվել:
Հիշեցնենք, որ այսօր Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկում ակցիայի խաղաղ ընթացքն ապահովելու համար հերթապահություն իրականացնող պարեկային ծառայողներից մեկին վրաերթի են ենթարկել։