IBA-ը հայտնել է  Global Boxing Cup թիմային և IBA Champions League ակումբային մրցաշարերի մեկնարկի մասին
Սպորտ
18:23 27/07/2023
Աշխարհ

IBA-ը հայտնել է Global Boxing Cup թիմային և IBA Champions League ակումբային մրցաշարերի մեկնարկի մասին

Բռնցքամարտի միջազգային ասոցիացիան (IBA) հայտնել է  Global Boxing Cup թիմային և IBA Champions League ակումբային մրցաշարերի մեկնարկի մասին: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը։

«Մրցաշարերում կընդգրկվեն ինչպես միջազգային տեխնիկական պաշտոնյաները,  այնպես էլ մրցավարներն ու  ժյուրիի անդամները:

Սահմանափակումներ չեն լինի: Հակառակը, կազմակերպությունը կշարունակի աջակցել բռնցքամարտիկներին՝  իրենց հույսերի ու երազանքների իրականացման գործում։

Մրցումները կանցկացվեն 2024թ.: Կսահմանվեն մրցանակային խոշոր գումարներ և գավաթներ:

Միջոցառման նպատակն է բարձրակարգ  բռնցքամարտիկներին ավելի շատ հնարավորություններ ընձեռել և ակումբային մակարդակով զարգացնել  մարզաձևը:

Չեմպիոնների լիգան կտևի 10 ամիս, իսկ եզրափակիչը նախատեսված է 2024թ. նոյեմբերին։Մրցաշարին մասնակցելու իրավունք կունենան  որոշակի մրցափորձով  մարզիկ- մարզուհիներ:

Հարկ է նշել, որ IBA-ն ազգային ֆեդերացիաներին կաջակցի նախապատրաստական փուլում»,- ասվում է հաղորդագրությունում: 

 

 

 

Placeholder
IBA-ը հայտնել է Global Boxing Cup թիմային և IBA Champions League ակումբային մրցաշարերի մեկնարկի մասին