Ինչքան Թուրքիան ունի ԵՄ-ի կարիքը, այդքան էլ ԵՄ -ն ունի Թուրքիայի կարիքը․ Մեհմեդ Շիմշեք
Քաղաքական
18:50 28/07/2023
Տարածաշրջան

Ինչքան Թուրքիան ունի ԵՄ-ի կարիքը, այդքան էլ ԵՄ -ն ունի Թուրքիայի կարիքը․ Մեհմեդ Շիմշեք

Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեքը Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում անցկացվող «Վաղվա Եվրոպան․ դիմակայել մարտահրավերներին և ձևավորել ապագան» խորագրով պանելային քննարկման ժամանակ անդրադարձել է Եվրամիություն (ԵՄ) -  Թուրքիա հարաբերություններին։ Էրմենիհաբերի փոխանցմամբ՝ նա հայտարարել  է, որ Թուրքիան և ԵՄ-ն կիսում են նույն արժեքները և պետք են մեկը մյուսին։

Նախարարը մասնավորապես նշել է․ «Ինչքան Թուրքիան ունի ԵՄ-ի կարիքը, այդքան էլ ԵՄ -ն ունի Թուրքիայի կարիքը։Այդ պատճառով Թուրքիան ԵՄ-ի հետ ցանկանում է սերտ շփման մեջ լինել։ Եթե Եվրոպան ցանկանում է ավելի բարենպաստ դիրք ունենալ, եթե ցանկանում է գլոբալ հարցերում լինել ավելի լավ խաղացող, ապա, ինչպես ասում են եվրոպացի առաջնորդները՝ չի կարելի անտեսել Թուրքիայի նման երկրին»։

Շիմշեքի խոսքերով,  ԵՄ-ի և Թուրքիայի միջև Մաքսային միության համաձայնագիրը պետք է ընդլայնվի՝ ընդգրկելով գյուղատնտեսական ապրանքներն ու ծառայությունները։

Ավելի վաղ Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն տեղեկացրել էր, որ  Թուրքիան չի կարող ԵՄ անդամ դառնալ 2024թ.։

 

Placeholder
Ինչքան Թուրքիան ունի ԵՄ-ի կարիքը, այդքան էլ ԵՄ -ն ունի Թուրքիայի կարիքը․ Մեհմեդ Շիմշեք