ՈւԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների լիգա. հայկական թիմերի արդյունքները
Սպորտ
09:47 28/07/2023
Հայաստան

ՈւԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների լիգա. հայկական թիմերի արդյունքները

Հուլիսի 27-ին կայացել են ՈՒԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Արարատ-Արմենիա» - «Արիս» (Հունաստան) և «Ալաշկերտ» - «Դեբրեցեն» (Հունգարիա) առաջին հանդիպումները: «Արարատ-Արմենիան» ոչ-ոքի է խաղացել «Արիսի» հետ, իսկ «Ալաշկերտը» նվազագույն հաշվով պարտվել է «Դեբրեցենին»:

Երեկ կայացել են նաև ՈՒԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Կալմար» (Շվեդիա) - «Փյունիկ» և «Ֆարուլ» (Ռումինիա) - «Ուրարտու» առաջին հանդիպումները: «Փյունիկը» նվազագույն առավելությամբ հաղթել է «Կալմարին», «Ուրարտուն» գոլառատ խաղում զիջել է «Ֆարուլին»:

Placeholder
ՈւԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների լիգա. հայկական թիմերի արդյունքները