Առայժմ գերազանց է հանդես գալիս Հայաստանի  հավաքականը
Սպորտ
13:41 28/07/2023
Հայաստան

Առայժմ գերազանց է հանդես գալիս Հայաստանի հավաքականը

Ռումինիայի Պլոիեստի քաղաքում անցկացվող  բռնցքամարտի Եվրոպայի ավագ տարիքի պատանեկան առաջնությունում / 15 – 16 տարեկաններ / առայժմ գերազանց է հանդես գալիս  Հայաստանի  հավաքականը: Ավագ մարզիչ, վաստակավոր մարզիչ  Աշիկ Գրիգորյանի ղեկավարությամբ Հայաստանի հավաքականի ինը տղաներ մտել են կիսաեզրափակիչ և իրենց համար արդեն ապահովել են առնվազն բրոնզե մեդալ.  48 կգ քաշային Վաղարշակ Քեյան, 66 կգ քաշային Արգիշտի Հակոբյան, 52 կգ քաշային Արեն Խառատյան, 57 կգ քաշային Սպարտակ Նահապետյան, 60 կգ քաշային Անդրանիկ Մարտիրոսյան, 63 կգ քաշային Ալիկ Կճոյան, 80 կգ քաշային Հայկ Ղահրամանյան, 75 կգ քաշային Ալբերտ Հարությունյան  և  50 կգ քաշային Տիգրան Հովսեփյան։

Այսօր տեղի կունենան եզրափակիչ մտնելու համար մենամարտերը, վաղը հայտարարված է հանգստյան օր, իսկ հուլիսի 30 –ին ՝ կիրակի օրը նշանակված են չեմպիոնության համար մղվող մենամարտերը:

 

Placeholder
Առայժմ գերազանց է հանդես գալիս Հայաստանի հավաքականը