ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը խոսել է ահանգնացող հումանիտար ճգնաժամի և ԼՂ բնակչության վրա դրա անմիջական ազդեցության մասին
Քաղաքական
23:51 28/07/2023
Աշխարհ

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը խոսել է ահանգնացող հումանիտար ճգնաժամի և ԼՂ բնակչության վրա դրա անմիջական ազդեցության մասին

Հուլիսի 28-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը հանդիպում է ունեցել Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի Հատուկ խորհրդական, ԳՔ տեղակալ Ալիս Վաիրիմու Նդերիտուի (Alice Wairimu Nderitu) հետ, որի ընթացքում ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակման հետևանքով ահանգնացող հումանիտար ճգնաժամը և Լեռնային Ղարաբաղի բնակչության վրա դրա անմիջական ազդեցությունն ու վտանգները։ Այս մասին հայտնում են ՀՀ մշտական ներկայացուցուցչի գրասենյակից։ 

Մ. Մարգարյանը նշել է, որ 2022թ․ դեկտեմբերից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակումը և միջազգային հումանիտար ներկայության շարունակական մերժումը բացահայտում են Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության մտադրությունը:

Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականը տեղեկացվել է, որ Հայաստանից առաջին անհրաժեշտության հումանիտար բեռների մուտքը Լեռնային Ղարաբաղ խոչընդոտվել է Ադրբեջանի կողմից: Ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար ստեղծված գոյաբանական սպառնալիքի պայմաններում միջազգային հանրության և ՄԱԿ կողմից վաղ ահազանգման մեխանիզմների գործարկման հրամայականը:

Placeholder
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը խոսել է ահանգնացող հումանիտար ճգնաժամի և ԼՂ բնակչության վրա դրա անմիջական ազդեցության մասին