ՌԴ ՊՆ-ն Մոսկվայի շրջանում կանխել է ուկրաինական ԱԹՍ-ի հարձակումը
Աշխարհում
08:50 28/07/2023
Աշխարհ

ՌԴ ՊՆ-ն Մոսկվայի շրջանում կանխել է ուկրաինական ԱԹՍ-ի հարձակումը

Ռուսական ՀՕՊ-ը կանխել է անօդաչուի հարձակումը Մոսկվայի մարզի վրա։ Տուժածներ և ավերածություններ չկան։ «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից:

«Այսօր առավոտյան կանխվել է Կիևի ռեժիմի փորձը ՝ անօդաչու թռչող սարքով ահաբեկչական հարձակում իրականացնել Մոսկվայի մարզի տարածքում գտնվող օբյեկտների վրա։ ՀՕՊ միջոցներով ԱԹՍ-ն ոչնչացվել է», - ընդգծել են գերատեսչությունից։

Ավելի վաղ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել էր խոցված ԱԹՍ-ի մասին։ Նա ևս նշել էր, որ զոհեր և ավերածություններ չկան։

Հուլիսի սկզբին մայրաքաղաքի շրջանում խոցվել է հինգ ուկրաինական ԱԹՍ։

Placeholder
ՌԴ ՊՆ-ն Մոսկվայի շրջանում կանխել է ուկրաինական ԱԹՍ-ի հարձակումը