Իրանահայերը գրություն են ուղարկել Իրանի ղեկավարությանը՝ խնդրելով օգտագործել իրենց հեղինակությունը, Ադրբեջանից պահանջել բացել Լաչինի միջանցքը
Տարածաշրջան
22:22 28/07/2023
ԼՂՀ

Իրանահայերը գրություն են ուղարկել Իրանի ղեկավարությանը՝ խնդրելով օգտագործել իրենց հեղինակությունը, Ադրբեջանից պահանջել բացել Լաչինի միջանցքը

Իրանագետ Տիգրան Դավուդյանը գրում է. 

«Իրանաբնակ հայերի ջանքերը հանուն Արցախի ապաշրջափակման։ Իրանահայերի կրոնական և հասարակական տարբեր կառույցներն իրենց միջոցառումներով փորձում են արցախահայության ձայնը լսելի դարձնել Իրանի հանրային կարծիքին, ԻԻՀ-ի պետական շրջանակներին և միջազգային կազմակերպություններին։

Կրոնական թեմերի առաջնորդները գլխավորել են եկեղեցիների զանգերի ղողանջների արարողությունը. բոլոր եկեղեցիների զանգերը ղողանջել են երկու օր՝ տաս րոպե ժամանակով և Արցախի-Ղարաբաղի դժվար օրեր ապրող մեր քույր-եղբայրների արդարության կանչն են բարձրաձայնել։

«Միասնության դաշինք» առանցքի շուրջ հավաքված միությունները ևս պարսկերեն լեզվով գրություն են պատրաստել և հղել են Իրանի իսլամական Հանրապետության ղեկավարներին։ Հայկական միությունները նախ ցավակցել են իսլամական Աշուրա սգատոնի կապակցությամբ, ապա երկրի ղեկավարներին խնդրել են օգտագործելով իրենց հեղինակությունը, հարևան Ադրբեջանից պահանջել, որպեսզի վերջ տա Լեռնային Ղարաբաղի շրջափակման, բացի Լաչինի միջանցքը և թույլ տա մարդասիրական բեռների առաքումը»։ 

Placeholder
Իրանահայերը գրություն են ուղարկել Իրանի ղեկավարությանը՝ խնդրելով օգտագործել իրենց հեղինակությունը, Ադրբեջանից պահանջել բացել Լաչինի միջանցքը