Էդգար Սևիկյանն ասել է, որ ուրախ կլիներ խաղալ Հայաստանի հավաքականում
Աշխարհում
19:15 29/07/2023
Աշխարհ

Էդգար Սևիկյանն ասել է, որ ուրախ կլիներ խաղալ Հայաստանի հավաքականում

21-ամյա հայ ֆուտբոլիստ Էդգար Սևիկյանը, ով հանդես է գալիս ռուսական «Պարի Նիժնի Նովգորոդում», խոսել է Հայաստանի ազգային հավաքականում հանդես գալու պատրաստակամության մասին։ Նրա խոսքերը հայտնում է Metaratings.ru-ն։

«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ինձ հետ կապ չի հաստատել։ Եթե առաջարկ լինի, սիրով կընդունեմ։ Կցանկանայի խաղալ Հայաստանի հավաքականում։  Ես դիտեցի վերջին հանդիպումները և ուրախ էի թիմի արդյունքներից։ Սա շատ լավ է մեզ համար», - ասել է ֆուտբոլիստը:

Սևիկյանը չորս հանդիպում է անցկացրել Ռուսաստանի երիտասարդական հավաքականի կազմում։
 

Placeholder
Էդգար Սևիկյանն ասել է, որ ուրախ կլիներ խաղալ Հայաստանի հավաքականում