ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են ադրբեջանցիների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանին
Աշխարհում
19:35 30/07/2023
Աշխարհ

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են ադրբեջանցիների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանին

Երեկ՝ հուլիսի 29-ին, ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներն այցելել են նույն օրը Լաչինի միջանցքում ձերբակալված բուժառուին` Արցախի Հանրապետության 68-ամյա քաղաքացի Վագիֆ Խաչատրյանին։ Այս մասին հայտնում են Կարմիր Խաչի միջազգային կոմիտեից՚ 

«Նրա հետ հանդիպել են մեր պատվիրակները, որոնցից մեկը բժիշկ է, և բուժառուին հնարավորություն է տրվել կապ հաստատել ընտանիքի հետ», - հայտնում են ԿԽՄԿ գրասենյակից։

Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները Բերձորի միջանցքում ապօրինի տեղակայված ադրբեջանական «անցակետից» առևանգել են վիրահատության նպատակով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջոցով Արցախից Հայաստան տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին։

 

 

Placeholder
ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են ադրբեջանցիների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանին