Զբոսաշրջիկը Ռուսաստանից փող է բերում․ Կոբախիձե
Քաղաքական
19:29 02/08/2023
Տարածաշրջան

Զբոսաշրջիկը Ռուսաստանից փող է բերում․ Կոբախիձե

Վրաստանի իշխող կուսակցության առաջնորդ Իրակլի Կոբախիձեն հերթական անգամ դատապարտել է Ռուսաստանից ժամանած զբոսաշրջիկներով լի զբոսաշրջային նավի դեմ իրականացված ակցիաները։

«Եթե Ռուսաստանից զբոսաշրջիկներ չգան, Վրաստանը կկորցնի տարեկան մեկ միլիարդ դոլար և կկորցնի 20-30 հազար աշխատատեղ»,- jnews-ի փոխանցմամբ՝հայտարարել է «Վրացական երազանք»-ի նախագահը։

Կոբախիձեի խոսքով՝ յուրաքանչյուր զբոսաշրջային նավ Վրաստանին բերում է 350 հազար դոլար։

«Վրացական երազանքի» առաջնորդը օկուպացիայի մասին զբոսաշրջիկներին ուղղված լրագրողների հարցերը սադրանք է անվանել։

«Երբ մարդը գալիս է Ռուսաստանից, և լրագրողը հետապնդում է նրան և հարց է տալիս այս թեմայով, սա արդեն սադրանք է… սա «Ազգային շարժման» սադրանքն է, և դա արվել է այն հեռուստատեսությունների կողմից, որոնք պատկանում են «Ազգային շարժմանը», -ասել է Կոբախիձեն։

Եթե ​նրանք ​ավելի մեծ սադրանք կազմակերպելու հնարավորություն ունենային, ավելի մեծ վնաս կհասցնեին երկրին։ Բայց իշխանություններն իրենց տեղում են և նրանք ի վիճակի չեն ավելի մեծ սադրանքներ կազմակերպել։ Եթե ​​նրանք կարողանային անել այնպես, որ երկիրը կորցնի ոչ թե 350 հազար լարի, այլ 350 միլիոն լարի, նրանք այդ քայլին էլ կգնային»,- ասել է Կոբախիձեն։

Placeholder
Զբոսաշրջիկը Ռուսաստանից փող է բերում․ Կոբախիձե