Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Զորիկ Շահրամանյանի քույրը
Առողջություն
20:16 04/08/2023
Հայաստան

Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Զորիկ Շահրամանյանի քույրը

«Էրեբունի» ԲԿ-ում ծնվել է 44-օրյա պատերազմում անմահացած Զորիկ Շահրամանյանի քույրը: Այս մասին հայտնում են ԲԿ-ից։

«Հերոսի մայրը՝ Մանուշ Սահակյանը որդու զոհվելուց հետո որոշել է կրկին մայրանալ: Հղիությունն անցել է առանց խնդիրների,  գրեթե 38 շաբաթում,  բնական ծննդաբերության ճանապարհով ունեցել է առողջ աղջիկ՝ 3300 գ քաշով, 49 սմ հասակով: Ծնողները նրան Արիանա են անվանակոչել: Ծնունդն ընդունել է «Էրեբունի» ԲԿ մանկաբարձ-գինեկոլոգ Դավիթ Համբարձումյանը:

Մայրիկին և բալիկին  տանը սպասում են 17 տարեկան քույրը և 13 տարեկան եղբայրը: Մանուշ Սահակյանն ասում է՝  կրկին երեխա ունենալու մասին առաջին անգամ  Զորիկի հետ է խոսել՝ զինվորական ծառայության մեկնելուց առաջ, ինչին որդին ուրախությամբ է արձագանքել, սակայն մի քանի ամիս հետո սկսված պատերազմը նրանց ընտանիքում փոխել էր ամեն ինչ: Երեք տարի անց ծնված Արիանան Շահրամանյանների կյանքը լցրել է նոր հույսով և ուրախությամբ»:

 

Placeholder
Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Զորիկ Շահրամանյանի քույրը