Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Մաեստրոներ Թոփչյան և Դուրգարյան, մանր քինախնդրությունը չի սազում մեծ երաժիշտներին․ Արմեն Դարբինյան
Հայ-Ռուսական համալսարանի նախկին ռեկտոր Արմեն Դարբինյանն անդրադարձել է Արմեն և Սերգեյ Սբատյանի գործին։ Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Քանի որ առավոտվանից ինձ մի թեթև մարզիկ զգացի, մի քիչ էլ՝ մտավորական, ասեմ հետևյալը.
Սերգեյին, իրոք, իզուր եք բանտարկել: Հոր նկատմամբ մեղադրանքը և քրեական հոդվածը շատ ավելի լուրջ է, և պաշտոնական հաղորդագրության մեջ հենց հայրն է նշված՝ որպես նախաքննությանը խոչընդոտող անձ: Եվ ուրեմն՝ տղային բաց թողեք, նրան անազատության մեջ պահելը տգեղ է ու պատիվ չի բերում ոչ մեկիս:
Հ.Գ. Աչք զարնեց, որ երաժշտական մեր ռահվիրաների ստորագրությունների մեջ չկային մաէստրոներ Թոփչյանի և Դուրգարյանի ազգանունները: Կարծում եմ սա այն դեպքը չէ, երբ պիտի առաջնորդվել մանր ու միջին վաղեմի «արտադրական» կոնֆլիկտներով, մանր քինախնդրությունը չի սազում մեծ երաժիշտներին:
Բա՛րձր մնացեք»։