Սահակ Հովհաննիսյանը՝ ԱՊՀ Խաղերի չեմպիոն․ հաղթեց ադրբեջանցուն, իսկ եզրափակիչում՝ Մուսլիմ Իմադաևին
Սպորտ
23:56 05/08/2023
Հայաստան

Սահակ Հովհաննիսյանը՝ ԱՊՀ Խաղերի չեմպիոն․ հաղթեց ադրբեջանցուն, իսկ եզրափակիչում՝ Մուսլիմ Իմադաևին

Մինսկում անցկացվող ԱՊՀ խաղերում հայ ըմբշամարտիկ Սահակ Հովհաննիսյանը 4:2 հաշվով հաղթել է ադրբեջանցուն։

Հայաստանի ըմշամարտի ֆեդերացիայից հայտնում են, որ հայ ըմբիշը հաղթելով ադրբեջանցի մրցակցին մտել է եզրափակիչ՝ դրանով իսկ ապահովելով Խաղերի առաջին մեդալը։

Իսկ արդեն եզրափակչում հաղթել է ռուս Մուսլիմ Իմադաևին։ Այպիսով, Սահակ Հովհաննիսյանը դարձավ ԱՊՀ Խաղերի չեմպիոն։

Նշվում է, որ Արմեն Հարությունյանն էլ  չնայած վնասվածքին որոշել է պայքարել, սակայն, ցավոք զիջել է մրցակցին:

Placeholder
Սահակ Հովհաննիսյանը՝ ԱՊՀ Խաղերի չեմպիոն․ հաղթեց ադրբեջանցուն, իսկ եզրափակիչում՝ Մուսլիմ Իմադաևին