Արայիկ Հարությունյանն արձագանքեց Փաշինյանի հայտարարությանը. Մենք անառակ զավակ չենք
Քաղաքական
23:09 06/08/2023
Հայաստան

Արայիկ Հարությունյանն արձագանքեց Փաշինյանի հայտարարությանը. Մենք անառակ զավակ չենք

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը՝ Արցախին Հայաստանի տրամադրած գումարներն անարդյունավետ ծախսելու համար մեղադրող Փաշինյանի համար թվեր է հրապարակում։

«Իհարկե հաշվետվություն չեմ տալիս, մենք ամեն ամիս դա տրամադրում ենք Հայաստանի ֆինանսների նախարարությանը։ 2023-ին տրամադրվել է 136 մլդր դրամ, բայց հաշվենք, որ այս գումարից մոտ 52 մլրդ ուղղել են ՀՀ բանկերի վարկերի մարմանը»,-ասաց Հարությունյանը։

Նա նշեց, որ Հայաստանի տրամադրած գումարներն ուղղում են միայն սոցիալական նպատակների համար։

«2021-ին արդեն վերականգնվել էր Արցախի տնտեսությունը, բայց շրջափակումը քանդեց Արցախի տնտեսությունը։ Չկա տնտեսություն Արցախում, գրեթե բոլորը գործազուրկ են»,-նշեց նա։

Խոսելով Հայաստանի իշխանությունների հետ ունեցած հարաբերությունների մասին՝ Արցախի նախագահն ասաց՝ երբևէ չի հայտարարել, բայց Ստեփանակերտում նախկինում գործող, իր հետ փոխկապակցված  ընկերությունը պատերազմից հետո Հայաստանի պետբյուջե է վճարել մոտ 900 մլն դրամ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Placeholder
Արայիկ Հարությունյանն արձագանքեց Փաշինյանի հայտարարությանը. Մենք անառակ զավակ չենք