Շովի առողջարանն այլևս գոյություն չունի․ Կախա Կալաձե
Տարածաշրջան
21:22 06/08/2023
Տարածաշրջան

Շովի առողջարանն այլևս գոյություն չունի․ Կախա Կալաձե

Բարձրլեռնային Ռաչա շրջանի Շովի առողջարանային քաղաքը, որտեղ սողանք է տեղի ունեցել, այլևս գոյություն չունի: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։

«Կարելի է ուղիղ ասել, որ Շովին այլևս գոյություն չունի, այն ամբողջովին ոչնչացված է»,- վրացի լրագրողներին հայտնել Է Կալաձեն, ով ուսումնասիրել է տարերային աղետի վայրը:

Շովիում խոշոր սողանքը տեղի է ունեցել օգոստոսի 3-ին։ Զոհվել է 18 մարդ, ևս 16-ը համարվում են անհետ կորած։ Վնասվել են կամուրջներ, ճանապարհներ, զբոսաշրջային քոթեջներ և «Սանսեթ Շովի» հյուրանոցը: Մասնագետների նախնական տվյալներով՝ Շովի հանգստավայր է սահել մոտ 5 մլն խմ պինդ զանգված։

Նշենք, որ օգոստոսի 7-ը հանրապետությունում հայտարարված է սգո օր:

Շովին, որպես հանգստավայր, սկսել է զարգանալ 20-րդ դարի 60-ական թվականներից։ ԽՍՀՄ փլուզումից հետո վերականգնվել են տներն ու քոթեջները։ Այն  վրացիների և զբոսաշրջիկների սիրելի վայրն էր։ Այնտեղ կան հանքային աղբյուրներ։ Հանգստավայր այցելելը խորհուրդ է տրվում այն մարդկանց, որոնք խնդիրներ ունեն շնչուղիների, ստամոքսի և մարսողության հետ: Հանգստյան սեզոնը տևել է հունիսից հոկտեմբեր։

Placeholder
Շովի առողջարանն այլևս գոյություն չունի․ Կախա Կալաձե