Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Անօդաչու թռչող սարքը խոցվել է երկուշաբթի գիշերը Կալուգայի շրջանում ՀՕՊ համակարգի կողմից։ Այս մասին հայտնեկ է շրջանի նահանգապետ Վլադիսլավ Շապշան, գրում է «Ռիա Նովոստի»-ին։
«Այսօր ժամը 2.30-ին Ֆերզիկովսկի շրջանում հակաօդային պաշտպանության համակարգի կողմից խոցվել է անօդաչու թռչող սարք»,- գրել է նա Telegram-ի իր ալիքում։
Նա հայտնել է, որ ավերածություններ չկան։
Օգոստոսի 3-ին էլ Կալուգայի շրջանում խոցվել էր յոթ անօդաչու թռչող սարք։ Այդ ժամանակ նույնպես ոչ ոք չի տուժել, ենթակառուցվածքները ևս չեն վնասվել։