Ամենից շատ կարդացված նյութեր
.jpeg)
Meta-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հայտարարել է, որ պատրաստ է մենամարտի X սոցցանցի (նախկին Twitter) սեփականատեր Իլոն Մասկի հետ և առաջարկել է մենամարտն անցկացնել օգոստոսի 26-ին։
«Ես այսօր արդեն պատրաստ եմ։ Երբ նա ինձ առաջին անգամ մարտահրավեր նետեց, ես նրան առաջարկեցի օգոստոսի 26-ը, բայց նա դեռ չի հաստատել»,- գրել է Ցուկերբերգը Threads սոցիալական ցանցում:
Միևնույն ժամանակ նա նշել Է՝ ինքը թերահավատ է, որ մենամարտը տեղի կունենա իր առաջարկած ամսաթվին:
Հիշեցնենք, որ աշխարհի ամենահայտնի միլիարդատերերից երկուսը` Tesla, SpaceX, X ընկերությունների ղեկավար Իլոն Մասկը և Meta-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը, պայմանավորվել են մենամարտել իրար դեմ: Մասկը իր միկրոբլոգի հարթակում հաղորդագրություն էր հրապարակել այն մասին, որ «պատրաստ է վանդակի մեջ կռվել Ցուկերբերգի հետ»:
Իսկ նրանց միջև տարաձայնությունների թեմա է դարձել Ցուկերբերգի կողմից X-ի մրցակից Threads սոցիալական հարթակի մեկնարկը։