Թուրքիայում դիվերսիայի վարկածը՝ որպես Դերինջե նավահանգստում պայթյունի պատճառ․ քիչ հավանական են համարում
Տարածաշրջան
11:36 08/08/2023
Տարածաշրջան

Թուրքիայում դիվերսիայի վարկածը՝ որպես Դերինջե նավահանգստում պայթյունի պատճառ․ քիչ հավանական են համարում

Իշխանությունները չեն բացառում, որ դիվերսիան կարող էր պայթյունի պատճառ դառնալ Թուրքիայի Դերինջե նավահանգստում, սակայն այդ վարկածն առայժմ քիչ հավանական է  թվում։ «Ռիա նովոստի»-ի փոխանցմամբ, հայտարարել է Թուրքիայի հացահատիկի խորհրդի ղեկավար Ահմեթ Գյուլդալը:

«Սա նավահանգստային գոտի է, և ոչ ոք, ով չի անցել անվտանգության ստուգումը, չի կարող մտնել այնտեղ։ Անկախ նրանից, թե դա պետական ծառայող է, աշխատող կամ ձեռնարկության սեփականատեր, նրանք չեն կարող մուտք գործել: Իհարկե, բոլոր հնարավորությունները կգնահատվեն, բայց այդ  վարկածը (դիվերսիաներ - խմբ.) համարվում է ավելի թույլ»,- նշել է նա։

Նա ընդգծել է, որ դիվերսիայի մասին խոսելը դեռ վաղ է, պայթյունի պատճառը կպարզի մանրակրկիտ հետաքննությունը:

Նշենք, որ օգոստոսի 7-ին Թուրքիայի արևմուտքում գտնվող Դերինջե նավահանգստում հզոր պայթյուն է որոտացել է։  Տեղական իշխանությունների հաղորդմամբ՝տուժել է 12 մարդ, վնասվել են ցորենի պահեստավորման համար նախատեսված 16 էլևատորներից 13-ը։

Placeholder
Թուրքիայում դիվերսիայի վարկածը՝ որպես Դերինջե նավահանգստում պայթյունի պատճառ․ քիչ հավանական են համարում