Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կարեն Դուրգարյանը՝ Օպերայի և բալետի ազգային-ակադեմիական թատրոնի տնօրեն
Այսօր՝ օգոստոսի 8-ին, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային-ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթում հաղթել է դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանը։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց ԿԳՄՍՆ-ի տեղեկատվական բաժնի պետ Կարինե Մանուկյանը։
Նրա խոսքքով՝ մրցույթին մասնակցել են երկու թեկնածուներ՝ Կարեն Դուրգարյանը և «Բալետ 2021» զարգացման հիմնադրամի տնօրեն Լիլիթ Պետրոսյանը։ Ավելի շատ ձայներ ստացել է Կարեն Դուրգարյանը։
Հիշեցնենք, որ 2021 թ-ից Կարեն Դուրգարյանը Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն է։