ԱՆ հիշեցնում է շոգից պաշտպանվելու միջոցների մասին
Հասարակություն
12:55 10/08/2023
Հայաստան

ԱՆ հիշեցնում է շոգից պաշտպանվելու միջոցների մասին

ՀՀ առողջապահության նախարարությունը ջՋերմաստիճանի կտրուկ բարձրացմամբ պայմանավորված ներկայացրել է մի քանի պարզ կանոններ, որոնց պետք է հետևել շոգ եղանակին։

Դրանք ենք՝

- խուսափել արևի ուղիղ ճառագայթներից, հատկապես` ժամը 12:00-ից 18:00-ի սահմաններում,

- հնարավորինս պաշտպանվել ուլտրամանուշակագույն ճառագայթումից` կրելով գլխարկ, արևապաշտպան ակնոց, հովանոց, հագնել սպիտակ կամ բաց երանգների ազատ, օդաթափանց, ցանկալի է բամբակյա հագուստ,

- օգտագործել սովորականից շատ հեղուկներ (օրական շուրջ 2,5-3 լիտր), նախընտրելի է` ջուր կամ թան, առանց շաքարի բնական հյութեր և թեյ։ Հեղուկները պետք է լինեն գոլ կամ մի փոքր հովացրած, այդպես դրանք ավելի լավ են հագեցնում ծարավը,

- սրտանոթային համակարգի կամ այլ քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք հեղուկներ պետք է ընդունեն բժշկի հետ խորհրդակցելուց հետո,

- նախընտրել թեթև, դյուրամարս սնունդ, շատ մրգեր և հում բանջարեղեն,

- չչարաշահել կոֆեին, շաքար և ալկոհոլ պարունակող ըմպելիքները` թե՛ տաք, թե՛ սառը վիճակում,

- չգտնվել չօդափոխվող կամ վատ օդափոխվող տարածքներում, երկար ժամանակ չմնալ արևի տակ կայանված փոխադրամիջոցներում, երեխաներին չթողնել փակ պատուհաններով ավտոմեքենաներում,

- ցանկալի է, որ երեխաները, հղիները, տարեցները, քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք ցերեկային շոգ ժամերին քնեն կամ պառկեն, քանի որ պառկած դիրքում հեշտանում է ջերմատվությունը և արյան շրջանառությունը,

- ամենօրյա աշխատանքները կատարել օրվա համեմատաբար զով ժամերին, ցերեկային ժամերին խուսափել բացօթյա տարածքում  ֆիզիկական աշխատանքից,

- հետևել, որ օդափոխիչը կամ օդորակիչն ապահովի օդափոխությունը, սակայն սառը օդի ուժեղ հոսանքն ուղղված չլինի անմիջապես մարդկանց վրա:

- տարածքներում, որտեղ առկա են օդորակիչներ, անհրաժեշտ է հագնվել ջերմաստիճանին համապատասխան:
 

Placeholder
ԱՆ հիշեցնում է շոգից պաշտպանվելու միջոցների մասին