Առաջին դասարանցիների համար Արցախում 1900 պայուսակ կկարեն
Կրթություն, գիտություն
15:39 10/08/2023
ԼՂՀ

Առաջին դասարանցիների համար Արցախում 1900 պայուսակ կկարեն

«Հայ կրթական հիմնարկություն» հիմնադրամը սիրով հանձն է առել  այս տարի  առաջին դասարան  հաճախող մեր փոքրիկներին նվիրել թվով 1900 դպրոցական պայուսակ։ Այս մասին հայտնում են ԱՀ ԿԳՄՍ նախարարությունից։

«Պայուսակներն, ի դեպ, կարվելու են հենց  Արցախում, այնուհետև նախարարության կողմից տրամադրվելու են առաջին դասարանցիներին։ Սա յուրօրինակ արձագանք է նախարարության կողմից օրերս հայտարարված  «Լույսի պայուսակ» ակցիային։ Գտնվել են նաև այլ բարի մարդիկ ու կազմակերպություններ, որոնք իրենց միջոցներով ձեռք են բերել նոր պայուսակներ` առաջինցիներին նվիրելու համար։

ԿԳՄՍ նախարարությունը շնորհակալություն է հայտնում «Հայ կրթական հիմնարկություն» հիմնադրամին,  բոլոր բարեգործներին ու մեր բնակիչներին ` ակցիային արձագանքելու և մասնակցելու համար։

«Լույսի պայուսակ» ակցիան, այդուհանդերձ, դեռ կշարունակվի։ Հավաքագրված պայուսակներից կարող են օգտվել բոլոր այն աշակերտները, որոնք հնարավորություն չեն ունենա ձեռք բերել խանութներից»,- հայտնում են նախարարությունից։ 

Placeholder
Առաջին դասարանցիների համար Արցախում 1900 պայուսակ կկարեն