Օրական քանի՞ քայլը կարող է օգտակար լինել առողջությանը. Գիտնականների ուսումնասիրության նոր արդյունքը
Առողջություն
12:59 10/08/2023
Աշխարհ

Օրական քանի՞ քայլը կարող է օգտակար լինել առողջությանը. Գիտնականների ուսումնասիրության նոր արդյունքը

Երկար ժամանակ համարվում էր, որ օրական 10.000 քայլն այն կախարդական թիվն է, որն անհրաժեշտ է լավ մարզավիճակում և առողջ լինելու համար։

BBC-ի փոխանցմամբ, նոր ուսումնասիրությունը ցույց է տալիս՝ 5000-ից էլ քիչ քայլն էլ կարող է բավարար լինել առողջության համար։

Վերլուծվել են ամբողջ աշխարհից 226,000 մարդու տվյալներ ու եկել եզրակացության, որ 4000 քայլը  բավարար է վաղաժամ մահվան ռիսկը նվազեցնելու համար։

2300-ից մի փոքր ավելին բավական է սրտի և արյան անոթների աշխատանքը բարելավելու համար։
Հետազոտողները ասում են, որ որքան քայլեք, այնքան ավելի շատ օգուտ կտաք առողջությանը: 4000-ից ավելի յուրաքանչյուր 1000 քայլը նվազեցնում է վաղ մահանալու վտանգը 15%-ով։

Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ անբավարար ֆիզիկական ակտիվությունը տարեկան 3,2 միլիոն մահվան պատճառ է հանդիսանում, նստակյացությունը մահվան՝ չորրորդ ամենատարածված պատճառն ամբողջ աշխարհում:

Placeholder
Օրական քանի՞ քայլը կարող է օգտակար լինել առողջությանը. Գիտնականների ուսումնասիրության նոր արդյունքը