Հենրիկ Նալբանդյանն ու Մեսրոպ Ղազարյանը պարգևատրվել են
Սպորտ
19:13 11/08/2023
Հայաստան

Հենրիկ Նալբանդյանն ու Մեսրոպ Ղազարյանը պարգևատրվել են

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը պատվոգրեր է հանձնել  ՀՖՖ Մրցավարական կոմիտեի որոշմամբ 2022/2023 մրցաշրջանի լավագույն մրցավար ճանաչված Հենրիկ Նալբանդյան և մրցավարի լավագույն օգնական ճանաչված Մեսրոպ Ղազարյանին: Այս մասին տեղեկացնում են ՀՖՖ գրասենյակից։

«Վերջին 2 տարվա ընթացքում կտրուկ փոխվել է Հայաստանում մրցավարության ընդհանուր պատկերը: Երիտասարդ մեծ թվով մրցավարների ընդգրկումը նպաստել է դաշտի առողջացմանը և որակի բարձրացմանը, ինչի արդյունքում մեր մրցավարները սկսել են ավելի մեծ թվով միջազգային հանդիպումների նշանակումներ ստանալ:

Այս ոլորտում խնդիրներ, բնականաբար, կան, սակայն մենք ունենք դրանց լուծման ճանապարհային քարտեզը և ակնկալումը, որ գալիք տարիների ընթացքում մենք ունենալու ենք Հայաստանի Պրեմիեր Լիգայի հանդիպումները սպասարկող ավելի մեծ թվով մրցավարներ, իսկ մեր երկիրը՝ ավելի մեծ ներկայացվածություն միջազգային ասպարեզում:

Ուրախ եմ լավագույն մրցավարի և մրցավարի լավագույն օգնականի մրցանակները շնորհել համապատասխանաբար Հենրիկ Նալբանդյանին և Մեսրոպ Ղազարյանին, որոնք մի քանի այլ մրցավարների թվում պետք է առաջնորդեն հայկական մրցավարական դպրոցը միջազգային ասպարեզում»,-ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում նշել է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը 

 

Placeholder
Հենրիկ Նալբանդյանն ու Մեսրոպ Ղազարյանը պարգևատրվել են