Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ղրիմում կանխվել է 20 ԱԹՍ-ի կիրառմամբ Ուկրաինայի ԶՈւ-ի հարձակման փորձը․ ՌԴ ՊՆ
Ռուս զինվորականները կանխել են Ղրիմի վրա 20 անօդաչու թռչող սարքերով հարձակվելու Ուկրաինայի փորձը։ «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել Է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«Այսօր գիշերը կանխվել է Ղրիմի թերակղզու տարածքում գտնվող օբյեկտների ուղղությամբ 20 ԱԹՍ-երով ահաբեկչական հարձակում իրականացնելու Կիևի ռեժիմի փորձը», - նշել են գերատեսչությունում:
Ըստ աղբյուրի՝ 14 ԱԹՍ-ները ոչնչացրել են ՀՕՊ ուժերը, մնացածը ճնշվել են ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով։
Նախարարությունից նաև նշել են, որ միջադեպի հետևանքով տուժածներ և ավերածություններ չկան։