Արծրուն Չոբանյան. Դեռ չհայտարարված մրցույթն արդեն ունի հաղթո՞ղ
Մշակույթ
17:03 14/08/2023
Հայաստան

Արծրուն Չոբանյան. Դեռ չհայտարարված մրցույթն արդեն ունի հաղթո՞ղ

Մ. Մկրտչյանի անվան արտիստական թատրոնի դերասան Արծրուն Չոբանյանը որոշել է մասնակցել թատրոնի տնօրենի համար հայտարարվելիք մրցույթին։

«Կներկայացնեմ իմ ծրագիրը ու կփորձեմ անել ամեն ինչ, որպեսզի հաղթեմ այդ մրցույթում»,-ասաց դերասանը։

Չոբանյանն իր խոսքում ընդգծեց, չնայած մրցույթը չի հայտարարվել, սակայն թատրոնում հաճախ են տեսնում Սոս Ջանիբեկյանին։

«Ի՞նչ է ստացվում, դեռ չհայտարարված մրցույթն արդեն ունի հաղթո՞ղ։ Եվ սա մի երկրում, որտեղ ժողովրդավարությունը համարվում է բրենդ։ Վատ բան չեմ խոսելու նրա մասին։ Կարծում եմ, որ  թատրոնի տնօրենը պետք է լինի թատրոնի ներսի մարդ, ով գիտի թատրոնի պատմությունը»,-ասաց Չոբանյանը։
 

Placeholder
Արծրուն Չոբանյան. Դեռ չհայտարարված մրցույթն արդեն ունի հաղթո՞ղ