ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ ու փոխարժեքներ
Տնտեսություն
17:42 14/08/2023
Հայաստան

ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ ու փոխարժեքներ

Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն՝ օգոստոսի 14-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.61 դրամով և կազմել 386.61 դրամ։

ՀՀ կենտրոնական բանկից տեղեկանում ենք, որ բրիտանական ֆունտի (GBP) փոխարժեքն էլ աճել է 0.08 դրամով և կազմել 490.96 դրամ:

Մինույն ժամանակ, ըստ ԿԲ-ի, եվրոյի (EUR) փոխարժեքը նվազել է 1.22 դրամով և կազմել 423.07 դրամ, ռուսական ռուբլու (RUR) փոխարժեքը՝ 0.11 դրամով և կազմել 3.81 դրամ:

Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղների գներին, ապա այսօր ոսկու գինը նվազել է 25.72 դրամով և կազմել 23813.01 դրամ, արծաթինն էլ նվազել է 0.92 դրամով և կազմել 282.03 դրամ:
 

Placeholder
ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ ու փոխարժեքներ