Երբ ֆիզիկապես քար են տաշում բնակարանիդ կողքին և այդ ամբողջ փոշին գալիս լցվում է քո տուն..Ավինյան
Հասարակություն
11:50 14/08/2023
Հայաստան

Երբ ֆիզիկապես քար են տաշում բնակարանիդ կողքին և այդ ամբողջ փոշին գալիս լցվում է քո տուն..Ավինյան

«Հարգելի՛ գործընկերներ, ուզում եմ հիշեցնել, որ այսօր օգոստոսի 14-ն է, այսինքն, մեզ իրազեկելու, հավելյալ ջանք գործադրելու կարիք կա թե չկա, չգիտեմ, բայց այնուամենայինիվ, տեղեկացնենք, որ սեպտեմբերի 1-ից մեր վարչարարությունը սկսելու է շատ հստակ գործել»,-քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ, ասաց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով շինհրապարակներից փոշու արտանետումների խնդրին:

Նա հայտնեց, որ երևանցիների շատ անհարմարությունների պատճառեն է շինհրապարակների ոչ բարվոք վիճակը:

«Երբ ֆիզիկապես քար են տաշում բնակարանիդ կողքին և այդ ամբողջ փոշին գալիս լցվում է քո տուն, ի՞նչ մեղավորություն ունեն մարդիկ»,-ասաց Ավինյանը:

Նա հայտնեց, որ ներկայում որոշվել է շինհրապարակների դիմաց փոշի որսացող ցանցե դնել, բաց կարևորեց է փոշու ցուցանիշները և հնարավոր է տնտեսվարողը որոշի ցանցերի փոխարեն տեղադրել փոշի կլանող սարքեր:

«Սկզբի համար շատ խիստ պետք չէ լինել, կարևորե է թե այդ հարվածում փոշու սահմանված ցուցանիշը կա, թե չկա: Սա է հիմնական ցուցանիշը, քանի որ վաղը մենք էլ կարող է մեր ստանդրտը փոխենք»,-ասաց Ավինյանը և շարունակեց. «Երևանում շինարարական նոր ստանդարտների կարիքը կար և դրանք ընդունվել են: Այդ ստանդարտների պահպանումը սեպտեմբերի  1-իս օրհասական է մեր համար»:

 

Placeholder
Երբ ֆիզիկապես քար են տաշում բնակարանիդ կողքին և այդ ամբողջ փոշին գալիս լցվում է քո տուն..Ավինյան