Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Աղետի էպիկենտրոն Շովիում հողազանգվածի 90%-ը ստուգվել է, դեռ 8 մարդ անհետ կորած է համարվում
Օնիի մունիցիպալիտետում, Շովիի աղետի գոտում, հրշեջ-փրկարարները շարունակական որոնողական աշխատանքներ են իրականացնում։
Վրաստանի ՆԳՆ տեղեկատվության համաձայն, որոնողական աշխատանքներ են իրականացվում ինչպես աղետի էպիկենտրոնում, այնպես էլ Ռիոնի ու Չանչախա գետերի հուներում, գրում է վրացական «Առաջին ալիք»-ը։
«Այս պահին աղետի էպիկենտրոնում գտնվող հողաանգվածի 90 տոկոսը ստուգված է։ Որոնողական աշխատանքներին ներգրավված են ինչպես կենդանի ուժ, այնպես էլ ծանր տեխնիկա։ Որոնողական աշխատանքների շրջանակում հայտնաբերվել է 25 մարդու դի, իսկ ութ հոգու որոնողական աշխատանքները շարունակվում են»,- ասվում է ՆԳ նախարարության տեղեկատվության մեջ։
Հիշեցնենք, որ օգոստոսի 3-ին տեղի ունեցած սողանքի հետևանքով ավերվել են կամուրջներ, վնասվել է Շովիի մուտքի ճանապարհը: Փրկարարները տարհանել են 210 մարդու:
Նշենք, որ Թբիլիսիից 140 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Շովին Վրաստանի առողջարանային բնակավայրերից է, որը հայտնի է իր հսկայական անտառներով և հանքային ջրերի աղբյուրներով։
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է, որ սողանքի հետո բարձրլեռնային Շովի առողջարանային քաղաքն այլևս գոյություն չունի, այն ամբողջովին ոչնչացվել է։