Փարիզում Օլիմպիադայի ժամանակ կորսան դրոններին
Սպորտ
18:19 15/08/2023
Աշխարհ

Փարիզում Օլիմպիադայի ժամանակ կորսան դրոններին

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում, ամառային օլիմպիական խաղերից մեկ տարի առաջ,  կփորձարկվի անօդաչու թռչող սարքերի հայտնաբերման և վնասազերծման համակարգը։ Այն  ձեռք է բերվել  350 միլիոն եվրոյով: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական էջը։

Օպերատորը կկարողանա որոշում կայացնել ներխուժող անօդաչու թռչող սարքը չեզոքացնելու անհրաժեշտության մասին: 

Ընդհանուր առմամբ, սպասվում է 200 ժամ ընդհանուր հակադրոնային աշխատանք։ Դրա առանձին տարրերն առաջին անգամ գաղտնի փորձարկել են զինվորականները՝  2023թ. մարտին կայացած վեց ազգերի ռեգբիի մրցաշարի ժամանակ:

Այժմ Ֆրանսիայի ՆԳՆ-ն ունի 35 մասնագետ, որոնք կարող են աշխատել նման սարքավորումներով, սակայն մինչև օլիմպիական խաղերը իշխանությունները մտադիր են նրանց թիվը հասցնել հարյուրի։

Նախատեսվում է նաև օգտագործել թակարդային ցանցերով դրոններ և փոքր լազերային համակարգեր, որոնք կարող են այրել դրոնները մինչև  մեկ  կմ հեռավորության վրա։ 

Placeholder
Փարիզում Օլիմպիադայի ժամանակ կորսան դրոններին