Կարդացե´ք «Գիտական Արցախ»-ի 2023 թվականի 2-րդ (17-րդ) համարում
Կրթություն, գիտություն
18:40 16/08/2023
ԼՂՀ

Կարդացե´ք «Գիտական Արցախ»-ի 2023 թվականի 2-րդ (17-րդ) համարում

ՀՀ ԲՈԿ-ի ընդունելի հանդեսների ցանկում ընդգրկված և ռուսական elibrary.ru գիտաչափական շտեմարանում զետեղված «ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ» պարբերականի 2023թ. 2-րդ (17-րդ) համարում լույս է տեսնելու Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի հայցորդ ՄԻՍԱԿ ՀԱՐԹԵՆՅԱՆԻ (ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն) «ՕՖՈՐՏԸ ՎԼԱԴԻՄԻՐ ԱՅՎԱԶՅԱՆԻ ԱՐՎԵՍՏՈՒՄ» վերտառությամբ գիտական հոդվածը (հայերեն) ;

  ՀՈԴՎԱԾԻ ԱՄՓՈՓԱԳԻՐԸ

 Սույն հոդվածը նպատակ է հետապնդում  ներկայացնել Վլադիմիր Այվազյանի կյանքն ու արվեստը։ Նա 20-րդ դարի խորհրդահայ այն արվեստագետներից է, ով հիմնականում աշխատել է գրաֆիկայի ասպարեզում։ Ստեղծագործական բեղմնավոր գործունեության ընթացքում նա անդրադարձել է տարբեր թեմաների՝ բնության և քաղաքային տեսարաններ, հայ միջնադարյան ճարտարապետական հուշարձանների ու բարձրաքանդակների ճշգրտորեն վերարտադրած թերթեր, գյուղական կյանքն ու առօրյան ներկայացնող տեսարաններ, անիմալիստական ժանրի ստեղծագործություններ և այլն։ Նկարչի աշխատանքների գերակշռող մասը կատարված էօֆորտի՝ աքվանտինտայի, ռեզերվաժի, փափուկ լաքի տեխնիկայով, որոնք աչքի են ընկնում կատարողական բացառիկ հմտությամբ։

Աշխատանքի խնդիրն է Վ․ Այվազյանի ստեղծագործությունների ուսումնասիրության միջոցով հասկանալ և ընկալել խորհրդային շրջանի Հայաստանի գեղարվեստական կյանքը, մասնավորապես հաստոցային գրաֆիկայի՝ այդ և հետագա տարիների զարգացման ընթացքը։

Աշխատանքը շարադրված է նկարչի ստեղծագործությունների արվեստաբանական, ոճական և օֆորտի տեխնիկայի ուսումնասիրությունների հիման վրա:

Կատարված ուսումնասիրության արդյունքում կարելի է պնդել, որ Վ․ Այվազյանը խորհրդային շրջանի աչքի ընկնող այն արվեստագետներից է, որն իր ներդրումն ունի հայ հաստոցային գրաֆիկայի զարգացման մեջ։

Placeholder
Կարդացե´ք «Գիտական Արցախ»-ի 2023 թվականի 2-րդ (17-րդ) համարում