Թրամփին հրահանգել են ինքնակամ ներկայանալ Ջորջիա նահանգի բանտ ՝ ձերբակալելու համար
Քաղաքական
14:10 16/08/2023
Աշխարհ

Թրամփին հրահանգել են ինքնակամ ներկայանալ Ջորջիա նահանգի բանտ ՝ ձերբակալելու համար

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը եւ Ջորջիա նահանգում ընտրություններին միջամտելու գործով մյուս մեղադրյալները մինչև օգոստոսի 25-ը պետք է կամավոր ներկայանան Ֆուլտոն շրջանի բանտ (Ջորջիա նահանգ), որտեղ նրանք պաշտոնապես կձերբակալվեն: ՏԱՍՍ-ի փոխանցմամաբԱյս մասին ասվում է այդ շրջանի շերիֆի գրասենյակի հայտարարության մեջ:

Նշվում է, որ բանտ ժամանելուն պես մեղադրյալները կանցնեն ձերբակալման պաշտոնական ընթացակարգ՝ նրանց կխուզարկեն, կնկարեն և մատնահետքերը կվերցնեն:

Ֆուլթոնի շրջանի դատախազ Ֆեյնի Ուիլիսն ավելի վաղ ասել էր, որ Թրամփին և մյուս մեղադրյալներին կարգադրել են հանձնվել իշխանություններին ոչ ուշ, քան օգոստոսի 25-ը, որից հետո նրանք պետք է կանգնեն դատարանի առաջ։

Օգոստոսի 14-ին Ջորջիա նահանգում ԱՄՆ նախկին նախագահի, նրա փաստաբանների, օգնականների, ընտրական շտաբի աշխատակիցների և Հանրապետական կուսակցության տեղական ներկայացուցիչների դեմ մեղադրանքներ Է առաջադրվել 2020 թվականի ընտրություններին միջամտելու գործով:
 

Placeholder
Թրամփին հրահանգել են ինքնակամ ներկայանալ Ջորջիա նահանգի բանտ ՝ ձերբակալելու համար