«Ժողովուրդ». Նախկին պատգամավորին ու նրա դստերը հաջողվել է ճողոպրել երկրից
Օրվա մամուլ
09:10 16/08/2023
Հայաստան

«Ժողովուրդ». Նախկին պատգամավորին ու նրա դստերը հաջողվել է ճողոպրել երկրից

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուզան Մուրադյանին հաջողվել է դստեր հետ կապված քրգործերը մաքրել ու լքել Հայաստանը՝ հանգիստ, ապահով կյանք վայելելու:

Հիշեցնենք, որ նախկին պատգամավոր Ռուզան Մուրադյանի դուստրը՝ Լիլիթ Անտոնյանը, նախկինում տնօրինել է Երևանի թիվ 125 հիմնական դպրոցը: Նրա պաշտոնավարման ժամանակ մի շարք չարաշահումներ են եղել, որոնց առիթով նախկինում քրգործեր են եղել հարուցված:

Ինչպես «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրներն են փոխանցում, ՀՀԿ-ական նախկին պատգամավորը հեղափոխությունից հետո տարբեր միջոցներով փորձել է կապի դուրս գալ «թավշյա հեղափոխականների» հետ, որպեսզի մաքրի իր դստերը:

Ավելին՝ տեղեկացանք, որ նախկին պատգամավորին ու նրա դստերը հաջողվել է ճողոպրել երկրից: Ինչպես մեր աղբյուրներն են հայտնում, այժմ Ռուզան Մուրադյանը Եվրոպայում է բնակվում»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Placeholder
«Ժողովուրդ». Նախկին պատգամավորին ու նրա դստերը հաջողվել է ճողոպրել երկրից